Փոխվեցին Արարատի երկու փոխմարզպետները

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումներով պաշտոններից ազատվել են Արարատի մարզպետի տեղակալներ Սամվել Մինասյանը և Կառլեն Հակոբյանը, Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Վարդանյանը:

Կառավարության պաշտոնական կայքէջը այսօր փոխանցում է նաև, որ վարչապետի այլ որոշումներով Աշոտ Վարդանյանը և Իլյիչ Շադյանը նշանակվել են Արարատի մարզպետի տեղակալներ։