Կիևում մահացել է բախումների ժամանակ վիրավորված լրագրողը

Ուկրաինա - Բախումների ընթացքում տուժած ցուցարարներին օգնություն է ցուցաբերվում Կիևի Միխայլովսկի Զլատովերխի տաճարում, 19-ը փետրվարի, 2014թ․

Ուկրաինայի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում անցած գիշեր մահացել է «Վեստի» թերթի լրագրող Վյաչեսլավ Վերեմին, որը հրազենային վիրավորում էր ստացել Կիևում փողոցային բախումների ժամանակ: Այդ մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը՝ վկայակոչելով “Громадьске ТВ” հեռուստաալիքը:

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ լրագրողին դուրս են քաշել տաքսուց, երբ ավտոմեքենան կանգնել է լուսացույցի տակ, ծեծել են և կրակել կրծքին: Ով է հարձակվել լրագրողի վրա՝ հայտնի չէ․ Եվրոմայդանի ակտիվիստները և լրատվամիջոցների ներկայացուցիչները ենթադրում են, որ հարձակմանը առնչություն ունի ոստիկանությանը աջակցող ոչ ֆորմալ խմբավորումը:

Զանգվածային լրատվության ինստիտուտի տվյալներով՝ անցած մեկ օրվա ընթացքում Կիևում տուժել է առնվազն 27 լրագրող: