Հայազգի գործիչը ՀՅԴ-ի թեկնածուն էր, նա պատգամավոր է և հիմա նաև էներգետիկայի նախարարի պաշտոնը կզբաղեցնի:
Լիբանանում անցած շաբաթ օրը ձևավորված նոր կառավարության կազմում էներգետիկայի նախարար է նշանակվել ՀՅ Դաշնակցության թեկնածու Արթուր Նազարյանը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Բեյրութում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը ասաց, որ Արթուր Նազարյանը Լիբանանի խորհրդարանի պատգամավոր է ու հիմա նաև նախարարի պաշտոն է զբաղեցնելու: Նա ՀՅԴ-ի անդամ չէ, բայց և՛ խորհրդարանական ընտրություններում, և՛ կառավարություն ձևավորելու հարցում ՀՅԴ-ի թեկնածուն էր:
Արթուր Նազարյանը ընդհանուր առմամբ հայ համայնքի ներկայացուցիչն է, քանի որ երկրի օրենսդրության համաձայն հայ համայնքին կառավարական պորտֆել է հասնում:
Վերջին 10 ամիսների ընթացքում Լիբանանում չէր հաջողվում նոր կառավարություն ձևավորել: Նախկին վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականից հետո նոր վարչապետ էր նշանակվել Թամամ Սալամը: Սակայն Լիբանանի ներքաղաքական իրավիճակի ու անվտանգության վրա մեծ ազդեցություն է թողնում հարևան Սիրիայի քաղաքացիական պատերազմը, որի պատճառով երկար ժամանակ չէր հաջողվում նոր կառավարություն ձևավորել:
Քաղաքական հակադիր ուժերի ներկայացուցիչներից փոխզիջումային եղանակով ձևավորված կառավարության մասին վարչապետ Թամամ Սալամը ասել է, թե «սա միացյալ կառավարություն է և լավագույն բանաձևը՝ վերահսկելու Լիբանանի մարտահրավերները»:
Թամամ Սալամի գլխավորած կառավարությունում 24 անդամ կա: Շահան Քանդահարյանի փոխանցմամբ՝ վիճահարույց պորտֆելներից մեկը էներգետիկայի և ջրային հարցերով նախարարի պաշտոնն էր, որովհետև Լիբանանի ծովափնյա ջրերում գազի պաշարներ են հայտնաբերվել, ուստի քաղաքական ուժերի միջև շահագրգռվածություն կար ստանձնելու այդ նախարարության ղեկավարի պաշտոնը:
France-Presse-ը Լիբանանի նոր կառավարությունը դասակարգել է քաղաքական մի քանի խմբերի՝ մարտի 24-ի, Հարիրիի կողմնակիցների, կենտրոնամետ կամ չեզոք, ու «Հըզբոլա»-ի բլոկ: Արթուր Նազարյանը նշված է «Հըզբոլա»-ի բլոկում: Այս կապակցությամբ Շահան Քանդահարյանը ասաց, թե ճիշտ չէ «սև ու սպիտակ ձևով ներկայացնելը», էներգետիկայի նախարարի պորտֆելը ՀՅԴ-ի թեկնածուին վստահելը նաև «հավասարակշռողի կամ կամրջողի դերակատարության մեջ պետք է դիտարկել»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ԱՄՆ-ի պետքարտուղարը, Եվրամիությունը ողջունել են Լիբանանում քաղաքական ճգնաժամի հաղթահարումը, հույս հայտնելով, որ նոր կառավարությունը կլուծի անվտանգության, քաղաքական և տնտեսական հրատապ խնդիրները և կապահովի առաջիկա նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ժողովրդավարական, արդար ու թափանցիկ անցկացումը:
Լիբանանում նախագահական ընտրությունները անցկացվելու են գալիք մայիսին: