Մեկնարկում է Իրանի և գերտերությունների բանակցությունների հերթական փուլը

Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը օդանավակայանում զրուցում է Վիեննա ժամանած Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ, 17-ը փետրվարի, 2014թ․

Այսօր Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկում է Իրանի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ երկրների ու Գերմանիայի միջև պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը:

Բանակցություններին հետևելու է նաև Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը: