Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համատեղ ասուլիսով ամփոփել են այցի արդյունքները:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի օրը Բաղդադում հանդիպել է Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարիին:
Հանդիպումից հետո երկու երկրների արտգործնախարարների համատեղ մամլո ասուլի ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է, թե ինչ հարցեր են քննարկվել բանակցությունների ընթացքում:
«Մենք քննարկել ենք վիզային ռեժիմի դյուրացման հնարավորությունը՝ ոչ միայն դիվանագետների, այլև սովորական քաղաքացիների համար: Հայաստանի կառավարությունը որոշ կոնկրետ քայլեր է կատարել իմ այս այցելությունից մի քանի օր առաջ: Ես տեղեկացրել եմ իմ գործընկերոջը` Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարիին, Իրաքի և Հայաստանի միջև ուղիղ ավիաչվերթ ապահովելու, ինչպես նաև Արբիլ քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու մտադրության մասին», - ասել է Նալբանդյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ` փետրվարի 13-ին, կառավարության նիստի ընթացքում Հայաստանի արտգործնախարարը հայտնել էր, որ Հայաստանը հանում է Իրաքի քաղաքացիների վիզաների ստացման սահմանափակումները: Ավելի վաղ գործող կարգի համաձայն` Իրաքի քաղաքացիները միայն համապատասխան հրավերի դեպքում կարող էին արտասահմանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում մուտքի վիզաներ ստանալ, սակայն նոր որոշմամբ Հայաստանի կառավարությունը հանում է այդ պահանջը, և Իրաքի քաղաքացիները այսուհետ կկարողանան առանց հրավերի առկայության մուտքի վիզաներ ստանալ Հայաստան ժամանելու համար:
Բացի այդ, ըստ Հայաստանի արտգործնախարարի, նոր համաձայնագրեր են պատրաստվում, որոնք կնպաստեն երկու երկրների հարաբերությունների է՛լ ավելի սերտացմանը: Էդվարդ Նալբանդյանի խոսքով` մտադրություն կա առաջիկայում ուղիղ ավիաչվերթ ապահովել Հայաստանի և Իրաքի միջև:
«Մենք Իրաքի հետ յոթ նոր համաձայնագրեր ենք պատրաստում, որոնք վերաբերում են կրկնակի հարկումից խուսափելուն և համագործակցությանը այնպիսի ոլորտներում, ինչպիսին են գյուղատնտեսությունը, քաղաքացիական ավիացիան, զբոսաշրջությունը, շինարարությունը, մշակույթը և շատ այլ բնագավառներ», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:
Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ Հայաստանն ու Իրաքը համագործակցեն ընդդեմ Ադրբեջանի, Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է. - «Մենք չենք խնդրում մեր բարեկամ և գործընկեր պետություններին` աջակցել Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի: Երբեք: Սա մեր դիրքորոշումը չէ: Երբեմն այսպիսի դիրքորոշում ենք տեսնում մյուս կողմից` նկատի ունեմ Ադրբեջանը, երբ, ասենք, նրանք այցելում են այլ երկրներ: Բայց ոչ Հայաստանը: Լեռնային Ղարաբաղի հարցում մենք հորդորում ենք այլ երկրներին աջակցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների դիրքորոշմանը»:
Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով Իրաք է ժամանել կիրակի օրը, նրան օդանավակայանում դիմավորել է իրաքցի իր գործընկերը՝ Հոշիար Զեբարին: Երեկ Հայաստանի արտգործնախարարը ավարտել է իր այցը Իրաք: