Խամենեի. «Արևմուտքի հետ բանակցությունները փակուղի են տանում»

Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին այսօր Արևելյան Ադրբեջան գավառի մայրաքաղաք Թավրիզ կատարած այցի ընթացքում խոսել է երկրի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հետագա ընթացքի մասին:

«Դա մի ճանապարհ է, որ փակուղի է տանում»,- նշել է Խամենեին` դիմելով տեղի բնակիչներին:

«Ես առանձնապես լավատես չեմ, սակայն չեմ համարում, որ դրանց անցկացմանն ընդդիմանալը ճիշտ քայլ կլիներ»,- ասել է երկրի գերագույն առաջնորդը։

Իրանի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ պետությունների ու Գերմանիայի միջև բանակցությունների հերթական փուլը կմեկնարկի երեքշաբթի՝ փետրվարի 18-ին, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: