Պաշտոնական Բաքում վստահ է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունների խնդրում կկատարի նախկինում հնչեցրած իր խոստումները և չի դիմի որևէ քայլի, որ կհակասի Ադրբեջանի շահերին:
Այս մասին երկուշաբթի օրը Բաքվում լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի վերլուծական բաժնի ղեկավար Էլնուր Ասլանովը:
«Պաշտոնական Անկարան նախագահի, վարչապետի, ինչպես նաև արտգործնախարարի մակարդակով բազմիցս հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի միմիայն Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումից հետո»,- նշել է ադրբեջանցի պաշտոնյան:
«Ցավոք սրտի, որոշ պետություններ շարունակում եմ աշխատել այս ուղղությամբ, ֆինանսավորում են այս գործընթացը` փորձելով հասնել հայ-թուրքական սահմանի բացմանը»,- նշել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը: