Վերսկսվել է Եգիպտոսի նախագահի դեմ դատավարությունը

Եգիպտոսում վերսկսվել է նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի դատավարությունը, ով մեղադրվում է ահաբեկչական հարձակումների և լրտեսության համար:

Սա Մուրսիի դեմ երրորդ դատավարությունն է՝ նախորդ դատավարությունները բանտից փախուստի դիմելու և եգիպտական արդարադատությունը վիրավորելու համար էր:

Դատավարության մեջ Մուրսիից բացի ներգրավված են ևս 35 հոգի: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց կարող է մահապատիժ սպառնալ: