Ալմաթիում բողոքի ցույցը ավարտվել է ձերբակալություններով

Ղազախստան - Ոստիկանությունը ձերբակալում է բողոքի ցույցի մասնակցին, Ալմաթի, 15-ը փետրվարի, 2014թ․

Ղազախստանի ազգային արժույթի՝ տենգեի արժեզրկման դեմ պայքարող ցուցարարների բողոքի ակցիան Ալմաթիում ավարտվել է տասնյակ մասնակիցների ձերբակալություններով:

Հիշեցնենք՝ Ղազախստանի կենտրոնական բանկը տենգեի արժեզրկումը կանխելու գործողությունները դադարեցնելու մասին որոշում կայացրեց փետրվարի 11-ին: