Թուրքիայի խորհրդարանում իշխող կուսակցության և ընդդիմադիրների միջև ծեծկռտուքի հետևանքով պատգամավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ վեճը ծագել է «Մեծ կաշառք» սկանդալային գործի քննարկումների ընթացքում: Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը խիստ քննադատության է ենթարկել իշխանություններին այդ գործի հետ կապված և իրեն հատկացված ժամանակը լրանալուց հետո ի նշան բողոքի հրաժարվել է լքել ամբիոնը։ «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Բայրամ Օզչելիքը մոտեցել է Թեզջանին և բռունցքով հարվածել, ինչից հետո ամբիոնի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների միջև։
Hurriyet թերթի փոխանցմամբ, ծեծկռտուքի արդյունքում երեք պատգամավորներ մարմնական վնասվածքներ են ստացել, նրանցից մեկը՝ ընդդիմադիր պատգամավոր Ալի Իհսան Քյոքթուրքը, քթի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց։