Ռուսաստանյան «Սովա» իրավապաշտպան կազմակերպությունը Ռուսաստանում քսենոֆոբիայի և դրա հետ կապված հանցագործությունների վերաբերյալ հերթական զեկույցն է հրապարակել, որ վերնագրված է՝ «Աջ-ծայրահեղականությունը գլուխ է բարձրացնում»:
Զեկույցում ամփոփված է 2013 թվականին արձանագրված իրավիճակը: Ընդհանուր եզրակացությունը բնավ լավատեսական չէ` իրավիճակը այլատյացության առումով վատթարացել է: «Ազատություն» ռադիոկայանի ռուսաստանյան ծառայությունը զրուցել է «Սովա» կենտրոնի ղեկավար և զեկույցի հեղինակներից Ալեքսանդր Վերխովսկու հետ, նրա խոսքով` 2013 թվականին Ռուսաստանում միգրանտների վրա հարձակումներն ավելացել են:
2013 թվականին այլատյացության պատճառով բռնությունից 21 հոգի է զոհվել, 178-ը վիրավորվել են: Ալեքսանդր Վերխովսկին նշում է, որ 2012-ին զոհերի թիվը երկուսով ավելի պակաս է եղել: Նա ընդգծել է, որ մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ նախորդ տարիներին` 2009-12 թվականներին, այլատյացության հողի վրա կատարվող հանցագործությունների տարեցտարի նվազման միտումը 2013 թվականին փաստորեն ընդհատվել է:
Տարին, ըստ իրավապաշտպանների, առանձնացել է ազգային հողի վրա բռնության այնպիսի աճով, որն ակնհայտ է նույնիսկ այդ թեման հատուկ չհետաքննողների համար: Կովկասից և Կենտրոնական Ասիայի երկրներից Ռուսաստան եկածների նկատմամբ լուրջ հալածանքներ են կազմակերպվել, մարդիկ տուժել են թե՛ կազմակերպված հարձակումներից, թե՛ կենցաղում այլատյացության հողի վրա տեղ գտած բռնությունից: Աճել է մետրոյի վագոններում հարձակումների` «Սպիտակ վագոնների» թիվը, երբ ազգայնականների խմբերը հերթով անցնում են մետրոյի վագոններով, այնտեղ ծեծի ենթարկելով ոչ սլավոնական արտաքինով ուղևորներին:
«Իսկ հոկտեմբերին աննախադեպ խմբակային հարձակումների ականատես եղանք Տաջիկստան մեկնող գնացքներում», - ասվում է զեկույցում, - «Եթե այս ամենին գումարենք նաև ծայրահեղ աջերի կիսաօրինական և հաճախ ոստիկանների կողմից խրախուսվող արշավանքները միգրանտների բնակավայրեր և աշխատանքի վայրեր, ապա այդ ամենը բռնության մթնոլորտ է ստեղծում»:
Ըստ Ալեքսանդր Վերխովսկու` դա շատ վտանգավոր զարգացումների կարող է հանգեցնել, քանի այդ արշավանքները ազգայնականների մոտ տպավորություն են ստեղծում, որ նրանք կարևոր և անհրաժեշտ գործ են անում` օգնում են պետությանը:
Զեկույցում նշված են նաև 2013-ին գրանցված տեղական կոնֆլիկտները, որոնք ազգայնականները երբեմն բավական հաջողությամբ բորբոքել են և ներկայացրել որպես ազգամիջյան: Ամենանշանակալիները ըստ զեկույցի` Պուգաչովում, Արզամասում և Բիրյուլյովոյում տեղի ունեցած դեպքերն են:
Իշխանությունների վարած արշավը միգրանտների դեմ ևս նպաստել է իրավիճակի սրմանը, արդյունքում` մինչ այս չտեսնված մակարդակի է հասել Ռուսաստանում անհանդուրժողականությունն ու ազգայնական կարգախոսների աջակցությունը քաղաքացիների լայն շրջանում: