«Պուտինը սխալվում է, եթե մտածում է, որ այս Օլիմպիադան կհզորացնի իր իշխանությունը», - New York Times-ում գրում է Վրաստանի նախկին նախագահը:
«Սոչիում Օլիմպիական խաղերի օրերին Ռուսաստանի սերտ դաշնակիցը [Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը] հալածում է դեմոկրատիայի ձգտող ցուցարարներին և կրակ բացում նրանց վրա». - այսպես է սկսում New York Times-ում հրապարակած հոդվածը Վրաստանի նախկին նախագահ, ներկայումս Թաֆթսի համալսարանի իրավաբանության և դիվանագիտության բաժնի ավագ աշխատակից Միխեիլ Սաակաշվիլին։
Նրա համոզմամբ՝ կարելի է ներել մեկին, ով կմտածի, թե բռնապետների հաղթարշավը և ժողովրդավարության նահանջը ժամանակի առումով պարզապես համընկել են աշխարհի մի հատվածում, որտեղ օտարերկրացի հյուրերի առջև հիմա փայլում ու շողշողում է Ցար Վլադիմիրը։
«Բայց արդյո՞ք Սոչիի Օլիմպիադան իրականում ապացուցում է, թե Վլադիմիր Պուտինի նավթով սնուցվող բռնակալությունն է Ռուսաստանին և տարածաշրջանին երջանկություն և բարօրություն բերելու միակ ուղին», - հարց է տալիս Սաակաշվիլին և իր հայրենիքի օրինակն է բերում:
«Իմ երկիրը` Վրաստանը, գրեթե չունի նավթ, բայց կարող է տալ այդ հարցի պատասխանը։ Անցած ինը տարում Վրաստանի տնտեսությունը ավելի արագ է զարգանում Ռուսաստանի համեմատությամբ։ Երկու տարի առաջ Թբիլիսին թուլացրել է վիզային ռեժիմը ռուսաստանցիների համար։ Առավել հարուստ երկիր Ռուսաստանից մեկ միլիոնից ավելի քաղաքացիներ եկել և համոզվել են, որ Վրաստանում ավելի որակյալ ծառայություններ են և ենթակառուցվածք։ Մինչդեռ, սովորաբար ավելի աղքատ երկրներից են գնում ավելի հարուստ տեղեր և նման զգացում ապրում», - գրում է վրացական պետության նախկին ղեկավարը:
«Մեծ թվով ռուսաստանցիների համար անակնկալ էր այն, որ փոքրիկ և երբեմնի աղքատ, հանցագործությունների մեջ խրված Վրաստանը կարողացել է կառուցել նոր քաղաքներ, որտեղ արդիական ճարտարապետություն է, մաքուր և անվտանգ փողոցներ։ Գաղտնիքը շատ պարզ է` Վրաստանը նավթ չունի, սակայն իր քաղաքացիներին տվել է այն, ինչ Ռուսաստանը չի ապահովում։ Վրաստանը Համաշխարհային բանկի ցուցիչով 8-րդն է բիզնեսի բարենպաստ պայմաններով, իսկ Ռուսաստանը 92-րդն է», - ընդգծում է Սաակաշվիլին՝ շարունակելով․ - «Ռուսաստանում հանցագործություններ են և կոռուպցիա, իսկ Եվրամիությունը շարունակաբար Վրաստանը համարում է տարածաշրջանի առավել քիչ կոռումպացված երկիրը, որտեղ հանցավորությունը մի քանի անգամ ավելի քիչ է Ռուսաստանի համեմատությամբ»։
Իսկ ամենակարևորը, Սաակաշվիլիի պնդմամբ, այն է, որ Վրաստանում 2012-13 թվականներին տեղի է ունեցել իշխանափոխություն, որի արդյունքում, ինչպես հեղինակն է նշում, իր կուսակցությունը պարտվել է։
Պուտինի կառավարման համակարգի և դեմոկրատիայի տարբերությունը գնահատելու համար բավ է համեմատել Սոչիի հարևանությամբ գնտվող Աբխազիան և Աջարիան։ Վրաստանը աջակցել է Սոչիում Օլիմպիադա անցկացնելու գաղափարին, այդ իրավունքը ստանալուց մի քանի ամիս անց Ռուսաստանը գրավել է Աբխազիան, որը միջազգային հանրության կողմից Վրաստանի մաս է համարվում։ Հիմա ռուսները փշալարերով և արգելապատնեշներով անջատում են Աբխազիան Վրաստանից, նշում է Վրաստանի նախագահը:
Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիում առայսօր ավերակներ են, այնտեղ միայն ռուսական ռազմակայան են կառուցում։ Աջարիան Աբխազիայից մի քանի կիլոմետր հարավ է։ 2004-ին Վրաստանը կարողացավ այնտեղ վերացնել Պուտինի դրածոների ռեժիմը, միլիարդավոր ներդրումների շնորհիվ նախկինում թշվառ Աջարիան հիմա անճանաչելի է․ շքեղ հյուրանոցների թվով առաջ է անցնում Սոչիից, հանգիստ և ապահով մթնոլորտ է, զբոսաշրջիկների թիվը տասնապատիկ ավելացել է, իսկ մայրաքաղաք Բաթումիի բնակիչների թիվը` կրկնապատկվել, շեշտում է Սաակաշվիլին:
Նա գրում է, թե «Պոտյոմկինի գյուղերով» չի հաջողվի վերականգնել Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցությունը՝ դա հնարավոր է միայն իրական բարեփոխումներ, իսկական արդիականացում իրագործելու և բաց հասարակություն ստեղծելու միջոցով։
«Պուտինը սխալվում է, եթե մտածում է, որ այս Օլիմպիադան կհզորացնի իր իշխանությունը։ 1980 թվականի Օլիմպիադան նույնպես համարվել է խորհրդային համակարգի գերակայության ապացույց։ Այդ Օլիմպիադայից անցել է մի քանի տարի, նավթի գինն ընկել է, տեխնոլոգիաները փոխվել են, սկսվել են անխուսափելի գործընթացներ, որոնց արդյունքում Խորհրդային Միությունը լուծարվել է», - ընդգծում է Սաակաշվիլին:
«Պուտինը մի առիթով դա անվանել է 20-րդ դարի աշխարհքաղաքական մեծագույն ողբերգություն։ Բայց, հավանաբար, ինքը դրանից դասեր չի քաղել։ Պուտինը վարում է նույն քաղաքականությունը, որը վարել են սովետական լիդերները, ովքեր անտեսել են արդիականացման անհրաժեշտությունը և ապավինել են միայն էներգակիրների բարձր գներին», - շարունակում է հոդվածագիրը:
Այսօր` չնայած նավթի բարձր գներին, Ռուսաստանը հասել է ռեցեսիայի եզրին։ Իսկ հիմնարար հակասությունն այն է, որ Պուտինի ուզածը տարբերվում է Ռուսաստանում ու հարևան երկրներում ապրող մարդկանց երազանքներից։ Պուտինը ցանկանում է խստացնել ռեժիմը և վերականգնել անցյալը, իսկ մարդիկ պայքարում են ավելի երջանիկ ապագայի համար, ընդգծում է Վրաստանի նախկին նախագահը:
«Այնպես որ, չի բացառվում, որ Պուտինի բախտը կորոշվի ոչ թե Սոչիի փափուկ լանջերում, այլ Կիևի ցուրտ փողոցներում», - հոդվածն ավարտում է Միխեիլ Սաակաշվիլին: