Բարեփոխումները արագացնելու կոչ Բոսնիային

Բողոքի ցույց Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում, 12-ը փետրվարի, 2014թ․

Տարբեր երկրների նախագահներ կոչ են անում Բոսնիա-Հերցեգովինային արագացնել բարեփոխումները՝ նշելով, որ դրանք կմեղմեն երկրում ծայր առած սոցիալական բարդ իրավիճակը:

Բոսնիայում ցուցարարները արդեն երկու շաբաթ է բողոքում են գործազրկության և երկրում տիրող կոռուպցիայի դեմ: