Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման զգուշացրել է, որ եթե որևէ բիզնես կազմակերպություն խախտի Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, ապա ԱՄՆ-ի արձագանքը շատ կոշտ կլինի։
Այս մասին Օբաման հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ Ֆրանսիայից մի խումբ գործարարներ տարբեր բիզնես առաջարկներ քննարկելու համար ժամանել էին Թեհրան, ինչին ավելի վաղ արձագանքել էր նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին։