Եվրամիությունը պատրաստ է սատարել Ուկրաինային, պայմանով, որ այդ երկրի կառավարությունը քաղաքական և տնտեսական բարեփոխումներ իրականացնի։
Եվրամիության արտգործնախարարները երեկ Բրյուսելում քննարկել են Ուկրաինայի խնդիրը և ընդունած հայտարարությամբ ընդգծել, որ «Ասոցացման պայմանագիրը չի հանդիսանում «ԵՄ-Ուկրաինա» հարաբերությունների վերջնանպատակը»։
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը հստակ պատասխան չի տվել այն հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ Բրյուսելը Կիևին Եվրամիությանն անդամակցելու հեռանկար կառաջարկի։
«Անկախ այն բանից, թե ինչպես են մարդիկ պատկերացնում ապագան, բոլորը գիտակցում են, որ Ուկրաինայի հետ հարաբերություններում ավելին պետք է արվի, ուստի սա վերջնանպատակը չէ: Հենց դա էլ նշանակում է` ապագայում կարող են շատ բաներ պատահել»,- ասել է Աշթոնը։
Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչյուսը, ով երեկվա հանդիպումից առաջ ասել է, որ եկել է Արևելյան գործընկերության երկրներին «եվրոպական հեռանկար» առաջարկելու ժամանակը, քննարկումից հետո առավել լավատեսորեն է մեկնաբանել «վերջնանպատակ» եզրը։
«Մենք ասում ենք, որ Ուկրաինայի հետ Ասոցացման պայմանագիրը վերջին կետը չէ, սա շարունակվող գործընթաց է, հետևաբար կարող եք մեկնաբանել ձեր ցանկությամբ։ Իմ համոզմամբ, այդ ճանապարհը հստակ է, դա Եվրոպական ճանապարհ է, որն այդ ուղղությամբ է շարունակվում»,- ասել է Լինկևիչյուսը։
Եվրոպական միությունը երեկվա հայտարարությամբ Ուկրաինային կոչ է արել քաղաքական ճգնաժամը կարգավորելու համար կազմել ավելի ներկայացուցչական կառավարություն, իրագործել սահմանադրական բարեփոխումներ, իշխանության համակարգում հավասարակշռություն հաստատել և անցկացնել ազատ և արդար նախագահական ընտրություններ։
Եվրամիությունը նաև հայտնում է Կիևին տնտեսական աջակցություն ցույց տալու պատրաստակամություն` այն դեպքում, եթե Ուկրաինայի կառավարությունը սկսի իրականացնել քաղաքական և տնտեսական բարեփոխումներ։
Քննարկման ընթացքում արծարծվել է նաև պատժամիջոցների հնարավորությունը, սակայն արտգործնախարարները որոշել են այսօրվա դրությամբ չդիմել նման քայլի, նշելով, որ 2011-ին Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակարգի նկատմամբ սահմանված պատժամիջոցները ցանկալի արդյունք չեն ապահովել։
Հայաստանի թեման երեկվա հավաքում չի քննարկվել։ Բրյուսելում մեր թղթակից Ռիկարդ Յոզվիակը Հայաստանի և Արևելյան գործընկերության հեռանկարի հարցով դիմել է Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտին։
Նախարարի խոսքերով, Եվրամիությունը Արևելյան գործընկերությանը վերաբերող երկարաժամկետ հարցերին ու հեռանկարին կվերադառնա մինչև Ռիգայում 2015 թվականին կայանալիք համաժողովին:
«Այսօրվա դրությամբ ավելի հրատապ են Ուկրաինան, Ռուսաստանի գործադրած ճնշումները, Մոլդովայում վիճակն ապակայունացնելու փորձերը և ճնշումը, որը, հավանաբար, կբանեցվի Վրաստանի վրա»,- ասել է Բիլդտը։
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախօրեին քվեների գերիշխող մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որով լիակատար աջակցությունն է հայտնել Ուկրաինայի ժողովրդի դեմոկրատական և եվրոպական ձգտումներին։ Բանաձևը ներկայացրել է դեմոկրատական կոնգրեսական Էլիոթ Էնգելը Նյու Յորքից։