Ներկայացուցիչների պալատը սատարում է ուկրաինացի ժողովրդին

Ուկրաինա - Բարիկադները Կիևում, 10-ը փետրվարի, 2014թ.

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ուկրաինացի ժողովրդի ժողովրդավարական և եվրաինտեգրման ձգտումները սատարող բանաձև է ընդունել։

Ամերիկացի կոնգրեսականները հրապարակած փաստաթղթով նաև կոչ են անում Ուկրաինայի իշխանություններին՝ հարգել այն քաղաքացիների իրավունքները, ովքեր դուրս են եկել մայրաքաղաք Կիևի և այլ քաղաքների փողոցներ՝ պայքարելու Ուկրաինայի ժողովրդավարական ապագայի համար։