Սայաթ-Նովա 10 -12 հասցեներում իրականացվող կառուցապատման պատճառով վնասվում են հարակից շենքերի բնակարանները:
Շենքի բնակիչներից տիկին Հռիփսիմեն ցույց է տալիս պատերի և առաստաղի ճաքերը և նշում, որ դրանք առաջացել են վերջին 10 օրվա ընթացքում:
«Օր օրի, ժամ ժամի այս ճաքը մեծանում է, իրենք բերեցին էս փոքր տեղում էքսկավատորով փորեցին, ամբողջ փողոցում սողանք եղավ, դրա հետևանքով էլ իմ առաստաղը սկսեց ճաքել»,- ասաց բնակիչը:
Այս բնակարանի ճաքերը տեսել են նաև կառուցապատող «Լարկո գրուպ» ընկերության ներկայացուցիչները: Նրանք համաձայն չեն բնակիչների պնդումների հետ, թե դրանք առաջացել են շենքի բակում շինարարական աշխատանքների հետևանքով: Ամեն դեպքում, շինաշխատանքների պատասխանատուն «Ազատությանը» փոխանցեց, որ նույնիսկ առաջարկել են վերանորոգել դրանք:
Բնակիչները մեզ լուսանկարներ ցույց տվեցին, որոնցում ֆիքսված է, թե ինչպես են բեռնատար մեքենաներով, շինհրապարակի վերածված մի քանի մետր բակում, շինանյութ բերում և ժամերով խցանում բակը՝ շինաշխատանքներն ավարտելու համար:
«Փողոցը շինհրապարակի է վերածվել, երեխաները էլ չեն կարող խաղալ այստեղ, որ բետոնը բերում թափում են, իմ տունը և ծուխն ա լցվում, և ցեխն ա լցվում» , - ասաց բնակիչներից Ալբերտ Սարգսյանը:
Բնակիչների փաստաբան Ալբերտ Կանդալյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Վարչական դատարանը մերժել է առաջին դիմումը, դիմել են Վերաքննիչ դատարան: Կանդալյանը նշեց, որ դիմել են նաև Դատախազությանը՝ շինարարությանը վերաբերող փորձագիտական եզրակացությունների հավաստիության հետ կապված, սակայն առայժմ պատասխան չեն ստացել: Փաստաբանը այստեղ միտում է տեսնում․- «Ակնհայտ երևում է, որ այստեղ քաղաքապետարանի շահագրգռվածությունը կա այս գործում, թե ի՞նչ տեսակետով՝ թող Դատախազությունը որոշի, քանի որ շատ այլ դեպքերում արագ արձագանքում է քաղաքում տեղի ունեցող ցանկացած գործողության, իսկ այս գործին չի անդրադառնում»:
Բնակիչները նշում են, որ եթե սպառեն Հայաստանում արդարադատության հասնելու բոլոր ատյանները, դիմելու են այլ ատյանների՝ մինչև Եվրադատարան:
Հիշեցնենք, Սայաթ-Նովայի 10 և 12, Նալբանդյան 25ա և Թումանյան 2-րդ նրբանցք 5-րդ շենքերի բնակիչները արդեն 7 ամիս է բողոքում են իրենց բակում իրականացվող շինարարության դեմ: Նրանք նշում են, որ 4 շենքերով պարփակված տարածքում նոր՝ բազմաբնակարան շենք կառուցելը սեյսմավտանգ իրավիճակ կստեղծի արտակարգ իրավիճակների դեպքում, բացի այդ՝ խանգարելու է մյուս բնակարանների լուսավորությունը և այլ խնդիրներ ստեղծելու բնակիչների համար: