Մաքսային միություն մտնելու Հայաստանի իշխանությունների որոշումից հետո Եվրոպական խորհրդարանը կոշտացրել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում՝ փորձելով ոչ հայանպաստ ձևակերպումներով հայտարարություն ընդունել։ Դրա հետևանքով առաջին անգամ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը ավարտվել է առանց համատեղ հայտարարության։
Մասնավորապես, անցած շաբաթ Ստրասբուրգում տեղի ունեցած Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի ժամանակ եվրոպացի պատգամավորները Ղարաբաղի հարցում ոչ հայանպաստ ելույթներ են ունեցել՝ մեղադրելով Հայաստանին խնդրի կարգավորման հարցում առաջընթաց չարձանագրելու համար։
Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ եվրոպացի խորհրդարանականները անգամ Հայաստանին մեղադրել են Ղարաբաղի հարցում միակողմանի զիջումներ չանելու համար:
«Կարծես ադրբեջանական տեսակետ հայտնեին՝ չկա որևէ առաջընթաց հինգ տարում, հինգ տարում որևէ բան ինքներդ չեք արել, որևէ միակողմանի զիջումների չեք գնացել, և ժամանակն է եկել Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան փոխելու Եվրամիությունով, իսկ Հայաստանը չի համաձայնում։ Եվ հասկանալի էր, որ իրենք կարծես որևէ բացատրություն չէին էլ ցանկանում լսել։ Ամենահետաքրքիրը դա էր»,- ասաց Պողոսյանը։
Ուշագրավ է, որ երբ հայկական պատվիրակության անդամները փորձել են հակադարձել եվրոպացի խորհրդարանականներին, նրանց պարզապես չեն լսել՝ պատճառաբանելով, թե ժամանակ չունեն: Հայկական պատվիրակության կազմում եղել են նաև ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Դաշնակցությունից Աղվան Վարդանյանը, իշխող Հանրապետականից հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը և այլ պատգամավորներ։
«Ասացին, որ մենք ունենք հաջորդ հանդիպումը, կա ավելի այլ կարևոր հանդիպում, և քանի որ Ղարաբաղի ձևակերպումը չհամաձայնեցվեց, ժամանակը ավարտվեց, իրենք ձևակերպումը այնպես էր, որ մեղադրանք էր դրվում գործընթացի բացակայության շրջանակներում, ինչը իրենք փորձում էին բացատրել, որ Ֆրանսիան պետք է փոխարինել Եվրամիությունով, եթե ուզում են, որ ԵՄ-ն ինչ-որ չափով օժանդակի։ Իրենք փորձում են ասել, որ չկա որևէ առաջընթաց, ինչը հիմք կծառայի ապագայում իրենց համար օգտագործելու, որ տեսեք, քանի որ դա համատեղ հայտարարություն է, հայկական կողմն էլ ունի դժգոհություններ։ Դա շատ նման է ադրբեջանական տեսակետին, որը միշտ ասում է, որ չկա այլ ֆորմատ, բայց եկեք դժգոհենք Մինսկի խմբից»,- ասաց Պողոսյանը։
Այն, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստն ավարտվել է առանց հայտարարության, Թևան Պողոսյանը տեղի ունեցածում տեսնում է նաև հայկական կողմի բացթողումը: Ընդդիմադիր պատգամավորի փոխանցմամբ, եթե հայկական պատվիրակությունը դիվանագիտական ճկունություն ցուցաբերեր, ապա Հայաստանի շահերը չոտնահարող հայտարարություն կընդունվեր:
Ի դեպ, պատվիրակության անդամ Աղվան Վարդանյանը (ՀՅԴ) «Երկրի» հետ զրույցում նույնպես տեղի ունեցածում մեղավոր է համարել իշխող Հանրապետականի պատգամավոր, պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանին:
«Իմ առաջին տպավորությամբ` մեր հանձնաժողովի ղեկավարը դերակատարում ունեցավ չստորագրման մեջ: Ինչ-որ տեղ նրա միանձնյա դիրքորոշման պատճառով այս ամենը տեղի ունեցավ»,- ասել է Վարդանյանը՝ պնդելով, որ Ղարաբաղի վերաբերյալ երեք դրույթ է եղել, որոնցից մեկն էր խնդրահարույց և հնարավոր էր չեզոքացնել:
Վարդանյանը «Ազատության» հետ զրույցում չցանկացավ մանրամասնել, թե ինչ պետք է աներ Ֆարմանյանը, բայց չի արել։
Հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն առայժմ չի ցանկանում հակադարձել ընդդիմադիրների մեղադրանքներին՝ խոստանալով իր պարզաբանումներ ներկայացնել առաջիկայում հրավիրվելիք ասուլիսում: Ուշագրավ է, որ իշխող ուժի ներկայացուցիչը չի թաքցնում, որ Ղարաբաղի հարցում եվրոպացիների դիրքորոշման կոշտացումը պայմանավորված է հենց ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի իշխանությունների որոշմամբ։
«Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ որոշ եվրախորհրդարանականներ կարծում են, որ Հայաստանի արտաքին քաղաքական վերջին որոշումների վերաբերյալ իրենց դժգոհության արտահայտման լավագույն միջոցը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ առավել կոշտ, իրականում հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը որևէ կերպ չնպաստող, եթե ոչ ուղղակիորեն վնասող մոտեցումների կիրառումը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ֆարմանյանը։
Այն, որ Ղարաբաղի հարցում եվրոպացի պատգամավորների դիրքորոշմանը փոփոխությունը պայմանավորված է ՄՄ մտնելու որոշման հետ, «Ազատության» հետ զրույցում նշեց նաև «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանը։ Նա պատահական չի համարում, որ հայտարարության տեքստում որևէ հարցի հետ կապված եվրոպացիները առարկություններ չեն ներկայացրել, անգամ Հայոց ցեղասպանության 100-ամյակին վերաբերող ձևակերպմանը շատ արագ համաձայնել են, մինչդեռ Ղարաբաղի հարցում փորձել են պնդել իրենց մոտեցումները։
«Դա մեզ հասկացնել է տալիս, որ իրենք հենց այս հարցով են փորձում մեզ հետ հարաբերությունների խնդիրը ճնշման տակ պահել»,- ասաց նա։
Պողոսյանը նշում է, որ վերջին 5-6 տարիների ընթացքում Եվրամիությունը երբևէ չի ստորագրել համատեղ հայտարարություն Ադրբեջանի հետ, քանի որ Բաքուն չի համաձայնել Ղարաբաղի հարցում ԵՄ-ի հավասարակշռված դիրքորոշման հետ։ Հայաստանը, մինչդեռ անցած տարիներին ունենալով համատեղ հայտարարություններ, այս անգամ զրկվելով դրանից, ետընթաց արձանագրեց՝ այս առումով հավասարվելով Ադրբեջանին։