Մշակույթի նախարարը համոզված է, որ սրճարանների ստեղծման ծրագրերը վնաս չեն հասցնի պատմամշակութային և բնական հուշարձաններին։
Դեռ անցյալ տարեվերջին պարզվեց, որ զբոսաշրջության զարգացման նպատակով որոշվել է մարզերում, մասնավորապես՝ Վայոց Ձորի հանրահայտ քարանձավներից մեկը՝ Չղջիկների քարանձավը և Կոտայքի մարզում գտնվող Գառնու տաճարին հարող տարածքը գործածել նաև որպես սրճարանատեղի։
Մրցույթ է հայտարարվել, և այս տարի արդեն այդ վայրերում, փաստորեն, կարող են սրճարաններ, հանգստավայրեր ստեղծվել։
Սա մամուլում լուրջ քննադատության արժանացավ, բայց օրերս մշակույթի նախարարը հրավիրած ասուլիսին շեշտեց, որ դեռ այս գործընթացը չի սկսվել, և եթե իրենք տեսնեն, որ այն խոչընդոտում է տվյալ պատմամշակութային հուշարձանի պահպանությանը, իհարկե, այդ քայլին չեն գնա։
Հասմիկ Պողոսյանը ասաց նաև, որ բնապահպանները հրավիրվել են նախարարություն, «ամբողջ մրցութային փաթեթին ծանոթացել են փոխնախարար Արև Սամվելյանի մոտ, իրենք համաձայնել են, որ մրցութային փաթեթը շատ, բոլոր պահանջները մրցութային փաթեթում պահպանված են, ներառյալ՝ սեզոնային մուտքը քարանձավ, այսինքն՝ որպեսզի չխախտվի այդ բոլոր հարցերը, որոնք բարձրացվում են»։ «Եվ համընթաց՝ փաթեթները երբ բացվի, քննարկումները երբ սկսվի, մենք անպայման բնապահպաններին հրավիրելու ենք՝ տեսնենք, որ լուրջ խոչընդոտներ կա՞ն՝ իհարկե, մենք այդ գործընթացը չենք իրականացնի», - շարունակեց նախարարը։
«Բայց մյուս կողմից՝ այսօր մեր պատմամշակութային և բնական ժառանգությունը պետք է աշխատի ի շահ զբոսաշրջության զարգացման, մենք ուրիշ ճանապարհ չունենք, Հայաստանը այսօր իր զարգացման գործընթացներում մեծապես պետք է հույսը դնի զբոսաշրջության զարգացման վրա», - ընդգծեց Պողոսյանը։
«Բայց երբ որ մենք օր առաջ ամեն ինչի վերաբերյալ սկսում ենք աղմուկ բարձրացնել, աղմուկը, մի կողմից, օգնում է, իհարկե, որ դու սկսում ես նաև անդրադառնալ, ավելի զգոն լինել, անշուշտ, բայց ես կուզենայի, որպեսզի դա լիներ ավելի կոնստրուկտիվ», - ասաց մշակույթի նախարարը։
Գառնու տաճարի պարագայում ևս Պողոսյանը համոզված է, որ վնաս չի հասցվելու պատմամշակութային հուշարձանին, այլ դեպքում այդ քայլին չեն գնա։
«Այնտեղ մենք ունենք կազմակերպություն, որը պարտավոր է հետևել այդ ամեն ինչին», - ասաց նախարարը։
«Երկու դեպքում էլ ես անձամբ իմ ուշադրությունը պահում եմ այդ հարցերի վրա, ու եթե տեսնենք սխալ է, մենք ինքներս կասենք՝ ներողություն, սխալ էր էս ամեն ինչը», - հայտարարեց Հասմիկ Պողոսյանը։