«Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես», - ուսուցչի հետ բարձրաձայն կրկնում է արաբուհի Ռիմոնդա Մանսուրը։
Հայոց լեզուն ջանասիրությամբ սերտող երիտասարդ կինը Սիրիայից է գաղթել Հայաստան։ Եվ միայն այստեղ է որոշել ծանոթանալ հայոց այբուբենին, սերտել անծանոթ, դժվար արտասանվող բառերն ու փորձում է դժվարությամբ, բայց մեծ սիրով հայերեն խոսել։
Ռիմոնդայի ընտանիքը սիրիական պատերազմի պատճառով է հայրենի Ալ Հասաքե քաղաքից Հայաստան տեղափոխվել։ Նա հայի կին է, ում, մայրենի լեզուն սակայն, արաբական միջավայրում պետք չի եկել։ Պատերազմից փախած ընտանիքի համար հայերենը մի նոր կամուրջ կարող է դառնալ այստեղ հաստատվելու, աշխատանք ունենալու համար։
«Շատ սիրում Հայաստան, բայց չկա աշխատանք»,- կոտրտված հայերենով դանդաղորեն մտքերն է արտահայտում արաբուհին։
Ռիմոնդան և նրա բախտակից հարևանները՝ մեծ ու փոքր արաբախոս սիրիահայերը փորձում են տառ առ տառ սովորելով հայերեն խոսել։ Նրանց օգնում է հայերենի մասնագետ Սուսաննա Աբազյանը։
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և Հայ կաթողիկե եկեղեցու միջոցներով շուրջ 40 արաբախոս սիրիահայ արդեն երկու ամիս է հայերեն են սովորում։ Նրանցից ոչ ոք չի աշխատում, Կաթողիկե եկեղեցին է հոգում նրանց կեցության հարցերը։ Հայրենիքում հաստատվելու առաջին պայմանը լեզուն իմանալն է, ասում են եկեղեցում։
Աբազյանի խմբում այսօր անցածն էին կրկնում, որպեսզի նոր դասի անցնեն։ Այբուբենի տառերի մեծ մասն արդեն գիտեն։ Ֆադին, օրինակ, երկու շաբաթում բավական բան է հասցրել սովորել։ Հայերեն են սովորում նաև հալեպցի Ջորջը, Հյուսելը, Միշլին. Իլհամը։ Նրանք բոլորն էլ հայ են, բայց միայն հասուն տարիքում են ծանոթանում մայրենի լեզվին, հայոց պատմությանը։
Ուսուցչուհին հատուկ շեշտում է, որ բոլորն ընդունակ աշակերտներ են։
«Նրանց ոգեշնչում է հայ լինելը»,-ասում է Աբազյանը։
Նա թեև արաբերեն չգիտի, բայց դա չի խանգարում հաճույքով աշխատելուն։ Նրան օգնում է եկեղեցու պատասխանատուներից Հակոբը։
«Շարժումների լեզվով, նկարն ենք ցույց տալ... հետո երբ արդեն տառը սովորում են, տառերով շատ ավելի հեշտ է լինում... ես ոչ մի բառ արաբերեն չգիտեի, բայց արդեն իրենցից սովորել եմ, ի՞նչ ասեմ արաբերեն»,- հարցնում է Աբազյանը իր աշակերտներին։
Մեկը մյուսին հերթ չտալով արաբախոս սիրիահայերը երգում են, արտասանում հայերեն՝ փորձելով թեկուզ գոնե ժամանակավորապես մոռացության տալ պատերազմի մեջ թողած տուն-տեղը, մյուս՝ սիրիական հայրենիքը։