Բռնություններով ուղեկցված և չբացահայտված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու հարցը դուրս է գալիս Հայաստանի օրակարգից. ինչպես տեղեկացանք Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ՀՀ նախագահի հրամանագրով խորհրդարանից հետ է կանչվել «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիան, որի վավերացման հարցը խորհրդարանի օրակարգում էր ավելի քան տասը տարի՝ 2003 թվականի սեպտեմբերից։
Երբ 2003-ին Սահմանադրական դատարանը կոնվենցիան ճանաչեց Հայաստանի սահմանադրությանը համապատասխանող, տասը տարի շարունակ այդ փաստաթղթի վավերացման հարցը ավտոմատ տեղափոխվում էր Ազգային ժողովի մի նստաշրջանից մյուսը։ Անցած տարի աշնանը խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանական ընդդիմությանը հավաստիացրել էր, որ փաստաթուղթն այս քառօրյայում կդրվի քննարկման, բայց ահա հայտնի է դառնում նախագահի հրամանագրով դրա վավերացումը կասեցնելու մասին։
Բանն այն է, որ եվրոպական այս կոնվենցիան վավերացնելու պարագայում պետությունն իր վրա է վերցնելու բռնություններով ուղեկցված և չբացահայտված հանցագործություններից տուժածներին, նրանց իրավահաջորդներին ֆինանսական փոխհատուցում տալու պարտավորությունը։ Ընդդիմությունն էլ մշտապես առաջ է քաշում 2008-ի մարտի 1-ի զոհերին ու վիրավորներին փոխհատուցելու հարցը։
«Բացառապես պայմանավորված է ֆինանսական միջոցների և այդ ոլորտում կառավարության վարած քաղաքականության հետ։ Որևէ կապ չունի, թե որ դեպքերին և ում էր վերաբերում»,- կոնվենցիան ետ կանչելու իշխանությունների քայլը խորհրդարանի ամբիոնից պարզաբանեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը.- «Երբ պետությունը կունենա այդ հնարավորությունը, վստահ եմ, որ նորից անդրադարձ կկատարվի այդ կոնվենցիային և Հայաստանի Հանրապետությունը կվավերացնի այն»։
Ընդդիմության համար կոնվենցիայի վավերացումը կասեցնելը «զուտ քաղաքական» է։ Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ ֆինանսական հարցերը այստեղ որոշիչ չեն եղել։
«Դժվար է կապը չտեսնելը քաղաքական իրադարձությունների հետ։ Տեսեք 2008-ի մարտի 1-ին առնվազն տասը մարդ է սպանվել, վեց տարի անց որևէ մեկին չենք մեղադրել, չենք դատապարտել, չենք պատժել, որևէ իրավապահ կառույցի ղեկավար այդ սպանությունները և մնացած ծանր հանցագործությունները չբացահայտելու համար չի պատժվել, որևէ զոհի իրավահաջորդի դրամական փոխհատուցում չենք տվել, հիմա էլ կասեցնում ենք կամ շրջանառությունից հանում ենք այն կոնվենցիան, որը այդ տուժողի իրավահաջորդներին հնարավորություն կտար համապատասխան փոխհատուցում ստանալ։ Ես կարծում եմ, որ մենք այստեղ գործ ունենք մեր Սահմանադրության կոպիտ խախտման հետ, որովհետև մեր Սահմանադրությունը ասում է՝ անձը, նրա իրավունքները, ազատությունը արժանապատվությունը և այլն, բարձրագույն արժեքներ են, և պետությունը կաշկանդված է անձի իրավունքներով։ Իսկ կյանքի իրավունքը կարևորագույն իրավունքն է։ Եթե մեղավորներին հայտնաբերած, պատժած լինեինք, տուժողների իրավահաջորդները իրավունք կունենային այդ փոխհատուցումը պահանջել և ստանալ մեղավորներից, դատապարտվածներից»,- ասաց նա։
Հարցին, թե ինչու նախորդ իշխանությունները չեն վավերացրել այդ կոնվենցիան, չէ՞ որ այն ժամանակ դեռ մարտի 1-ը չկար, Ջհանգիրյանը պատասխանեց.- «Բայց կար 2004 թվականի ապրիլի 12... 2003 թվականի սեպտեմբերից մտել է Ազգային ժողովի օրակարգ, հետո ապրիլին այդ իրադարձություններն են տեղի ունեցել, բնականաբար չէին վավերացնի»։
Ջհանգիրյանն ընդգծեց, որ այստեղ միայն քաղաքական բախումների զոհերի խնդիրը չէ։ Փոխհատուցումը հավասարապես կտարածվեր նաև հակառակորդի կրակոցից զոհված զինվորների ընտանիքների վրա։
Կոնվենցիայի վավերացման հարցը հենց հիմա օրակարգից հանելու պատճառը ՀԱԿ պատգամավորը համարում է այն, որ նախկինում խնդիրը պարզապես չի բարձրացվել։ Խորհրդարան մտնելուց ի վեր իրենք 2012-ից սկսեցին անընդհատ ակտիվորեն բարձրաձայնել վավերացման անհրաժեշտության մասին և, ըստ նրա, իշխանություններն ի վերջո դիմեցին այս քայլին։
Մարտի 1-ի զոհերի հարազատները այլևս անակնկալի չեն գալիս նման նորություններից։ Նրանց մոտ ձևավորված է այն կարծիքը, որ իշխանություններն իրենց դիտարկում են որպես թշնամի, քանի որ սպանությունների բացահայտման հարց են առաջ քաշում, ի՞նչ փոխհատուցման մասին է խոսքը։
«Գումարներն իրենց գրպանի համար է, իրենց շենքերի, իրենց մեքենաների, իրենց էրեխեքի՝ որ հղփանան։ Նման բաների համար է, ոչ թե մեր նման խեղճ ու կրակ մարդկանց համար, որ մինչև հիմա իմ էրեխու գերեզմանը չեմ կարողանում սարքեմ»,- «Ազատություն» ռադիոկայանին ասաց սպանված Սամվել Հարությունյանի հայրը` Էդիկ Հարությունյանը։