ՆԱՏՕ-ն չի շտապում գործողությունների պլան տալ Վրաստանին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Վրաստանի վարչապետի համատեղ ասուլիսը Բրյուսելում, 5-ը փետրվարի, 2014թ․

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ընթացքում խուսափել է խոստանալ, որ այս տարվա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Վրաստանը կստանա Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության գործողությունների պլան։

Այս փաստաթուղթը ստանալը համարվում է առաջին կարևոր քայլը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ճանապարհին։