Երևանի երեք հատուկ դպրոցները, տարեկան պետական ֆինանսավորումից բացի, այլ ծրագրով ֆինանսավորում չեն ստացել, ասում են այդ հաստատությունների տնօրենները, մինչդեռ քաղաքապետարանը հակառակն է պնդում։
Երևանի երեք հատուկ դպրոցները, տարեկան պետական ֆինանսավորումից բացի, այլ ծրագրով ֆինանսավորում չեն ստացել, հայտարարում են այդ հաստատությունների տնօրենները։
Մինչդեռ 2013-ին պետական բյուջեից 292 միլիոն 995 հազար դրամ՝ մոտ 720 հազար դոլար է հատկացվել Երևանի 3 հատուկ դպրոցներում երեխաների կրթության կազմակերպման բարելավման և օրենսդրական պահանջների համապատասխանության ապահովման համար:
Դպրոցների տնօրենները նշում են, որ վերանորոգումներ կատարում են բացառապես սեփական միջոցների հաշվին և բարերարների օգնությամբ: Այսքանից հետո էլ դրանցից մեկն ունի մարզադահլիճի կարիք, մյուսը՝ նոր տանիքի:
«Մենք հանել ենք մարզադահլիճի հատակի այս մասի փտած փայտերը և բետոն ենք լցրել, որպես դասասենյակ 20 տոկոսով ծառայում է: Ամեն դեպքում ներկել ենք, մաքրել ենք, արել ենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց համար 8 հատուկ դպրոցի տնօրեն Վարդուհի Խեբոյանը:
«Պետական ֆինանսավորում վերանորոգման համար տրված չէ, չնայած բազմիցս դիմել ենք, որ մեր վիճակը այսպիսին է, հատկապես տանիքը, քանի որ շենքը 1965 թվականին է կառուցվել», - ասաց համար 2 հատուկ դպրոցի տնօրեն Համլետ Ղազարյանը:
Նշենք, որ այս 720 հազար դոլարը տրամադրվել է «Հաշմանդամների հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի 2013 թվականի գործունեության ծրագրով»: Այս ծրագիրը 2013-ի մարտի 6-ին հաստատվել է Տարոն Մարգարյանի կողմից, և ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանի կայքը, ենթակա է կատարման: Ծրագրի պատասխանատուն հանրակրթության վարչությունն է:
Փորձեցինք պարզել, թե ինչպես է տնօրինվել այդ հսկա գումարը, եթե դպրոցներում վերանորոգում կատարում են սեփական միջոցներով, իսկ գույք նշված երեք դպրոցներից երկուսը ստացել էին որպես օգնություն Ճապոնիայի դեսպանատնից: Այս հարցն ուղղեցինք Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին: Վերջինս սիրով համաձայնեց հարցազրույց տալ, սակայն շատ շուտով դարձավ անհասանելի և այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Ավելի վաղ «Ազատությանը» տրամադրած գրավոր պատասխանում քաղաքապետարանից փոխանցել էին, որ 2013-ին ասֆալտապատել են այս դպրոցների հարակից տարածքները և բարեկարգել բակերը: Հարցին, թե ի՞նչ է նշանակում բակերի բարեկարգում, թիվ 6 դպրոցի տնօրեն Լիանա Արտաշեսյանը հետևյալ բացատրությունը տվեց.- «Ամեն տարի գարնանը թաղապետարանից ստանում ենք թփեր, նաև մեր սպորտդաշտն է, էդտեղ էլ մաքրության հետ կապված աշխատանքներ են տարվում: Եղածը պահպանելն է»:
Ինչ վերաբերում է ասֆալտապատմանը, տնօրենը ասաց․ - «Մենք խնդրել ենք մեր թաղապետին, նա էլ միջնորդել և ասֆալտապատել է այդ տարածքը, բայց դա այդքան մեծ չէ, դա ուսումնական հաստատության պատից այն կողմ է, մեր այգին է»:
Հավելենք նաև, որ «Ազատությանը» տրամադրած պատասխանում, ի թիվս դպրոցների կրթության բարելավման պայմանների, քաղաքապետարանից փոխանցել էին, որ թիվ 8 կրթահամալիրի պայմաններն են բարեփոխվել՝ նոր շենք տեղափոխվելու շնորհիվ: Սակայն կրթահամալիրը նոր շենք էր տեղափոխվել դեռևս 2010-ին՝ կառավարության որոշմամբ:
Ինչպես են տնօրինվել «Հաշմանդամների հիմնահարցերով քաղաքային հանձնաժողովի 2013 թվականի գործունեության ծրագրով» հաստատված գումարները, եթե առանձին ծրագրով աջակցություն հատուկ դպրոցները չեն ստացել, քաղաքապետարանից անպատասխան են թողնում: