Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչագան Գրիգորյանը հրատարակել է «Հրանտ Մաթևոսյան․ ստեղծագործությունը» ծավալուն գիտական աշխատությունը:
«Ազատութան» հետ զրույցում Գրիգորյանը շեշտեց, որ գրքի վրա աշխատել է շուրջ տասը տարի:
«Հրանտ Մաթևոսյանը չի գալիս ո՛չ Աստվածաշնչից, ո՛չ էլ համաշխարհային գրականությունից: Գրողներ կան, որոնք դրսից ներս ապրող տեսակ են, Մաթևոսյանը ներսից դուրս ապրող տեսակն է», - ասաց նա՝ շարունակելով․ - «Նույնիսկ Թումանյանի նման մեծությունը, որ այդքան շատ մեծ գոհարներ է տվել հայ գրականությանը, ամեն դեպքում, մինչև Թումանյանի ասելը, դրանք արդեն ասված էին: Մաթևոսյանի մոտ նման բան չկա․ Մաթևոսյանի մոտ բոլորը հայտնագործություններ են․․․ Ամեն ինչը հայտնագործություն է մեր գրականության համար և ընդհանրապես համաշխարհային գրականության համար»:
Գրիգորյանի համոզմամբ՝ հենց այդ է պատճառը, որ ոչ միայն հայ, այլև օտարազգի շատ հեղինակավոր գրաքննադատներ Մաթևոսյանին համարում են համաշխարհային գրականության մեծագույն վարպետներից մեկը:
Հրանտ Մաթևոսյանը թե՛ իր տեսակով, թե՛ իր ստեղծագործությամբ նախ և առաջ տեր էր: Տեր էր իր երկրին, իր ժողովրդին, իր գործին, իր ողջ կյանքը տիրոջ զգացողությամբ ապրեց: Բայց արդյո՞ք այսօր հայ մարդը տիրոջ զգացողությամբ է ապրում․ - «Նա ասում էր՝ եթե մենք, ամեն մեկը պատասխանատվություն չվերցրեց իր վրա, իր երկիրը կկորցնի: Հիմա լինի դա երկրի առաջին ղեկավարը, մինչև վերջին մարդը այդ պատասխանատվության զգացողությունը պիտի ունենա»:
Հարցին, թե ինչ պետք է անել, որ մարդիկ ավելի շատ կարդան Մաթևոսյանի ստեղծագործությունները, Վաչագան Գրիգորյանը պատասխանեց․ - «Առաջին հերթին պիտի կարդան ուսուցիչները, որպեսզի իսկապես ճանաչեն Հրանտ Մաթևոսյանին, ստեղծագործությունն ամբողջությամբ հասկանան և այդ մասին ասեն իրենց աշակերտներին, ուղղորդեն»:
«Երբ որ այդ գիտակցությունը կգա երկրի ղեկավարից մինչև վերջին մարդը, որ պետականությունը պիտի կայանա, իսկ մշակույթը պիտի վերածնունդ ապրի, այդ դեպքում Հրանտ Մաթևոսյանի նկատմամբ ուշադրությունը կլինի շատ հստակ և պարտադիր: Որովհետև Մաթևոսյանն այսօր Հայաստանի տեղն է ցույց տալիս աշխարհին: Հրանտ Մաթևոսյանը ազգ պահող գրող է, բայց այսօր մենք պիտի շատ ուշադիր լինենք իր ստեղծագործության նկատմամբ», - եզրափակեց նա: