Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը այսօր քառօրյա պաշտոնական այցով ժամանում է Իրան:
Նրա այցի հիմնական նպատակը իսլամական հանրապետության ղեկավարների հետ երկրի միջուկային ծրագրի շուրջ քննարկումներ ծավալելն է:
«Պաշտոնական Ստոկհոլմի նպատակն է, որպեսզի նոյեմբերին Ժնևում ձեռք բերված ժամանակավոր համաձայնագիրը ի վերջո մշտական բնույթ ստանա», - նշել է շվեդական արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Բիլդտի այցը մեկնարկում է Իսֆահան քաղաքից, որտեղ նա այցելելու է ուրանի հարստացմամբ զբաղվող ձեռնարկություններից մեկը: