Մահացել է օսկարակիր դերասան Ֆիլիպ Հոֆմանը

Մահացել է ամերիկացի օսկարակիր դերասան Ֆիլիպ Հոֆմանը։ Նրան երեկ մահացած են գտել Նյու Յորքի իր բնակարանում։

Ոստիկանությունը չի բացառում, որ 46-ամյա դերասանի մահվան պատճառ է դարձել թմրամիջոցների չարաշահումը։

Հոֆմանը «Օսկար»-ի է արժանացել 2006 թվականին՝ «Կապոտե» ֆիլմում գլխավոր դերի համար։