Թևան Պողոսյանը չի հրաժարվի իր պատգամավորական մանդատից

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը այսօր Ազգային ժողովի նախագահին է հանձնել մի գրություն, որով ետ է վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումը:

«Շուրջ մեկ ամիս ծանրութեթև եմ արել ու հավասարակշռության նժարին դրել ԱԺ-ից հեռանալու իմ պատճառներն ու այն հետևանքները, որ կարող է ունենալ որոշումս՝ առաջին հերթին «Ժառանգություն» խմբակցության համար: Պատասխանատվության զգացումս էապես գերակշռում է: Ես մնում եմ ու կաշխատեմ կրկնակի եռանդով, արդեն նաև նոր տրամադրվածությամբ»,- ասված է պատգամավորի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Մանդատից հրաժարվելու որոշման մասին Պողոսյանը հայտարարել էր անցած տարեվերջին՝ նշելով, որ «պատճառներն ամենևին էլ քաղաքական չեն, զուտ ներքինխոհանոցային են», հետևաբար չի հրապարակի դրանք։