Ուկրաինան` Մյունխենի համաժողովի քննարկման հիմնական թեմա

ԱՄՆ-ի պետքարտուղարը և Ռուսաստանի արտգործնախարարը Մունխենի համաժողովում, 31-ը հունվարի, 2013

Գերմանական Մյունխեն քաղաքում մեկնարկել է անվտանգության խնդիրներին նվիրված ամենամյա միջազգային համաժողովը, որի մասնակցում են նաև մի շարք երկրների արտգործնախարարները:

Համաժողովի մասնակիցների առջև ունեցած իր ելույթում Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին նշել է.- «Ուկրաինայի ժողովուրդը պայքարում է իր ազատության համար: Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը աջակցում են ուկրաինացի ժողովրդին այս պայքարում»:

Ուկրաինայում ստեղծված կացությանը Մյունխենում անդրադարձել է նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Արևմուտքը փորձում է կանխորոշել ուկրաինական ժողովրդի ընտրությունը: Մոսկվան նման նպատակ չունի»,- հայտարարել է Լավրովը։