«Էներգետիկ անկախությունը շատ կարևոր է Հայաստանի համար», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց մեր երկրում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը՝ անդրադառնալով օրերս Հայաստանի կառավարության և ամերիկյան ContourGlobal ընկերության միջև՝ Որոտանի համալիրի առքուվաճառքի մասին կնքված պայմանագրին:
Հունվարի 29-ին կնքված պայմանագրի համաձայն, ամերիկյան ընկերությունը 180 միլիոն դոլար է վճարելու Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի համար և առաջիկա վեց տարում ևս 70 միլիոն կներդնի համալիրի արդիականացման և վերանորոգման համար։
«Շատ ոգևորված ենք պայմանագրի կնքմամբ: Այս ներդրումը Միացյալ Նահանգների կողմից Հայաստանում երբև կատարված ամենամեծ ներդրումն է․ 180-250 միլիոն դոլար՝ կախված այն հանգամանքից, թե ինչպես կհաշվարկեք: Եվ մեր առաջանահերթություններից է Հայաստանի հետ առավել ամուր առևտրային ու ներդրումային կապերի ձևավորումը, և այս գործարքը դրա լավագույն օրինակն է: Մենք ոգևորված ենք նաև այն պատճառով, որ սա ամերիկյան առաջին ներդրումն է Հայաստանի էներգետիկ, ոլորտում: Սա շատ կարևոր է, որովհետև յուրաքանչյուր երկրի համար անհրաժեշտ է էներգետիկ դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախության: Սա շատ կարևոր է թե՛ Հայաստանի, թե՛ Միացյալ Նահանգների համար», - ասաց դեսպանը:
Գաղտնիք չէ, որ Հայաստանի էներգետիկ համակարգի գերակշիռ մասը այսօր գտնվում է ռուսական կապիտալի վերահսկողության ներքո: Վերջերս կայացած «ՀայՌուսգազարդ»-ի սկանդալային գործարքից հետո ռուսական «Գազպրոմ»-ը դարձավ Հայաստանի ողջ գազային համակարգի միակ սեփականատերը: «Գազպրոմ»-ին է պատկանում նաև Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը: Ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանն է պատկանում Սևան-Հրազդան հիդրոէլեկտրակայանների համալիրը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, որը Հայաստանի էլեկտրաբաշխիչ ցանցերի սեփականատերն է:
էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանն ասում է, որ Որոտանի պայմանագրով ու ամերիկյան կապիտալի ներհոսքով՝ «այժմ Հայաստանի էներգետիկ ոլորտում իրադրությունը փոքր-ինչ կհավասարակշռվի, և սա ճանապարհ է դեպի հայաստանյան էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման, ինչը բխում է մեր երկրի շահերից»:
«Ուրախալի է, որ ամերիկյան կողմը նախատեսում է նաև որոշակի ներդրումներ: Դա նշանակում է ապագայում թե' սարքավորումների արդիականացում, թե' միգուցե նաև Որոտանի կասկադի ընդլայնում դեպի արևելք: Հայաստանի ֆինանսական և բիզնես շուկայում հայտնվում է ամերիկյան գործընկեր, որը մի փոքր, այսպես ասած` մշակութային բազմազանություն կմտցնի մեր դաշտում, կստիպի նրան աշխատել ավելի արդյունավետ, ավելի թափանցիկ և ավելի վճռական», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարջանյանը:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի կարծիքով, Որոտանի համալիրի մասին պայմանագրի կնքումը նշանակում է, որ արևմտյան ընկերությունները բավականին գրավիչ են տեսնում հայկական տնտեսությունը, ուստի ներդրում են կատարում էներգետիկ ոլորտում. - «Պայմանագիրը նաև բավական լուրջ ներդրումներ է ենթադրում Որոտան կասկադում` ավելի արդիականացնելու, ավելի երկարացնելու կյանքը Որոտան կասկադի: Որոտան կասկադի տարիքը շուրջ քառասուն տարուն է արդեն մոտենում, իսկ դա նման կայանների համար բավական մեծ տարիք է»:
Մինչդեռ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գտնում է, որ Որոտանի համալիրը կարելի էր ավելի թանկ վաճառել և այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ Բագրատյանը իր քննադատությունն ուղղեց կառավարությանը. - «Տնտեսական առումով, դա 507 մեգավատտ է, և այդպիսի հզորություն կառուցելը առնվազն մեկ միլիարդ դոլար արժի այսօր: Դա շատ ավելի լավն է, քան Սևանը, որը 900 մեգավատտ է, որը հենց այնպես տրվել է Ռուսաստանին, չնայած հիմա ասվում է, թե դրա դիմաց ռազմատեխնիկական աջակցություն ենք ստացել: Ավելին` տալ 180 միլիոնով և ասել, որ վեց տարում 70 միլիոն կներդնի, դա լուրջ չի: Ոորվհետև 500 մեգավատտով դուք արտադրում եք 1.5-2 միլիարդ կիլովատտ էլեկտրաէներգիա: Եթե դա վաճառում եք 18 դրամով, ձեր վաճառքների ծավալը կազմում է 30-40 մլրդ դրամ, այսինքն` 100 մլն դոլար, ապա միայն ամորտիզացիան, որ այդտեղ հաշվում ենք, ստացվում է, որ վեց տարում առնվազն 40 մլն ինքներս կներդնեինք»: