Ադրբեջանցիների ընտանիքը Հայաստանում ապաստան է խնդրում

Հայ - վրացական սահմանի Բագրատաշենի անցակետը

Ադրբեջանցիների 5-հոգանոց մի ընտանիք Վրաստանի կողմից հատել է Հայաստանի սահմանը և ապաստան է խնդրում երկրում: Այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նա ասաց նաև, որ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ՝ համապատասխան մարմինների կողմից:


Իրինա Հովհաննիսյան