Թբիլիսիում գտնվող Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական հանդիպում է ունեցել Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեի հետ:
Հայաստանի կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են երկկողմ կրթական ծրագրեր իրականացնելու, համատեղ միջազգային ծրագրերին մասնակցելու հնարավորությունները: Քննարկվել են հայկական և վրացական բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև կապերի ամրապնդման, պրոֆեսորադասախոսական կազմերի և ուսանողների փոխանակման, համատեղ գիտական կոնֆերանսների կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր:
Աշոտյանը վրաց գործընկերների առջև բարձրացրել է նաև վիրահայերի կրթության իրավունքի ապահովման հետ կապված մի քանի խնդիրներ, մասնավորապես՝ նշել է Վրաստանի հայկական դպրոցներում հայոց լեզվի և հայոց պատմության դասաժամերի խնդիրը:
Սանիկիձեն մեկ անգամ ևս հավաստել է, որ հայկական դպրոցներն ազատ են` իրենց հավելյալ դասաժամերը տրամադրել հայոց լեզվի և հայոց պատմության դասընթացների կազմակերպմանը, և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունն այդ ազատությունը երաշխավորել է:
Հանդիպման մասնակիցները անդրադարձել են նաև Վրաստանի հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման, հայկական դպրոցներում օգտագործվող դասագրքերի թարգմանության խնդիրներին, ինչպես նաև Վրաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների երեխաների կրթության իրավունքի իրականացման հարցին, մասնավորապես՝ անվճար հանրակրթություն ստանալու հետ կապված: