Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվել է Հայաստանի եվրապարտատոմսերով բորսայական առևտրի մեկնարկը երկրում:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի հաղորդագրության համաձայն՝ արարողությանը ներկա էին Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը:
Անցած տարի Հայաստանը թողարկել և տեղաբաշխել է 700 միլիոն դոլար ծավալով, 7 տարի մարման ժամկետով և 6 տոկոս արժեկտրոնային եկամտաբերությամբ եվրապարտատոմսեր:
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի և Clearstream Banking Luxemburg-ի միջև ստեղծված կապի միջոցով հնարավոր է դարձել ապահովել Հայաստանի եվրապարտատոմսերի շրջանառությունը և վերջնահաշվարկի իրականացումը երկրի ֆինանսական շուկայում, իսկ բորսայական առևտրի թույլատրումը իր հերթին կնպաստի եվրապարտատոմսերի հասանելիության բարձրացմանը հայաստանյան ներդրողների շրջանում, նշված է հաղորդագրությունում:
«Հայաստանի եվրապարտատոմսերը հանդիսանում են ոչ միայն ևս մի ներդրումային այլընտրանք Հայաստանի կապիտալի շուկայում, այլ նաև արտասահմանյան համակարգերում գրանցված առաջին արժեթղթերը, որոնք շրջանառվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում, ինչը բավականին մեծ նվաճում է և նախադեպ մեր շուկայի համար», - նշել է ընկերության գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:
Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը, ազդարարելով առաջին գործարքը, ասել է . - «Որպես թողարկող, մեզ համար կարևոր է ապահովել եվրապարտատոմսերի գրավչությունն ու իրացվելիությունը, և այսօր տեղական շուկայում պարտատոմսերի կիրառման նոր հնարավորություն է ստեղծվում: Եվրապարտատոմսերի նկատմամբ մեծ պահանջարկը վկայում է այն մասին, որ մեր թիմի կատարած քայլերն այդ ուղղությամբ հաջողվել են»: