Սարգսյան․ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը նշանակում է սահմանների բացում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի՝ այսօր Պրահայում կայացած հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը, պատասխանելով «Հայլուրի» թղթակցի հարցին, թե ի՞նչ է մտածում Հայաստանը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին, պատասխանեց, թե այդ հարցը Եվրամիության անդամ երկրների որոշելիք հարցն է, բայց Հայաստանը կցանկանար իր սահմաններին ունենալ ժողովրդավարական երկիր:

«Հայաստանի համար Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը առաջին հերթին նշանակում է սահմանների բացում: Իհարկե, մեզ համար շատ ավելի հեշտ կլինի գործ ունենալ ժողովրդավար, կանխատեսելի երկրի հետ: Իսկ Եվրամիության անդամ լինելը հենց սա է նշանակում», - մասնավորապես ասաց Սերժ Սարգսյանը:


Հրայր Թամրազյան