«Հայոց արծիվներ» ոսկե հուշամեդալ՝ ոստիկանապետին

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան, արխիվ

Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այսօր ընդունել է «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահության անդամներին:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը շնորհակալություն է հայտնել Ոստիկանության հետ արդյունավետ համագործակցության համար և «Հայոց արծիվներ»-ի 4-րդ և Ազգային բանակի 22-րդ տարեդարձի առթիվ, ինչպես և հայոց պետականության կայացման և հզորացման գործում մեծագույն ներդրում ունենալու համար Վլադիմիր Գասպարյանին պարգևատրել է «Հայոց արծիվ» ոսկե հուշամեդալով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ծրագրեր, և կոնկրետ ուղղություններով համատեղ աշխատանքն ընդլայնելու որոշում է կայացվել: