Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր պետական այցով կմեկնի Չեխիա՝ այդ երկրի նախագահ Միլոշ Զեմանի հրավերով:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Պրահայում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Միլոշ Զեմանի հետ:
Երկու երկրների նախագահների առանձնազրույցին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին նախատեսվում են մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը և բանակցությունների արդյունքների վերաբերյալ Սարգսյանի և Զեմանի համատեղ մամուլի ասուլիսը:
Հայաստանի և Չեխիայի նախագահները կմասնակցեն նաև հայ - չեխական գործարար համաժողովին:
Պետական այցի շրջանակներում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխի, վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի, Պրահայի քաղաքապետ Տոմաշ Հուդեչեկի, Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի կարդինալ-արքեպիսկոպոս Դոմինիկ Դուկայի հետ:
Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: