Բրահիմին կփորձի փրկել ժնևյան բանակցությունները

Միջազգային բանագնաց Լախդար Բրահիմին Ժնևում ասուլիսի ժամանակ, 28-ը հունվարի, 2014թ․

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին այսօր փորձելու է փրկել Սիրիայում խաղաղության հաստատմանն ուղղված ժնևյան բանակցությունները:

Սիրիայի կառավարության և ընդդիմադիրների միջև բանակցությունները երեկ ընդհատվեցին, քանի որ կողմերը համաձայնության չեկան: