Նյու Յորքում այս օրերին ընթացող ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Բնակչության հիմնադրամի և Ծրագրերի իրականացման գրասենյակի գործադիր խորհրդի 2014 թվականի նստաշրջանի ընթացքում Հայաստանը երեք տարով` մինչև 2016 թվականը ներառյալ, ընտրվել է գործադիր խորհրդի անդամ:
Ելույթ ունենալով երեկվա նիստին՝ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը Հայաստանի լիակատար աջակցությունն է հայտնել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին, Բնակչության հիմնադրամին և Ծրագրերի իրականացման գրասենյակին նոր ռազմավարական ու գլոբալ ծրագրերի իրականացման հարցում, ինչպես նաև երկրի կառավարության պատրաստակամությունը՝ առավել խթանելու այդ կառույցների հետ հաջողված գործընկերությունն ու արդյունավետ համագործակցությունը:
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Նազարյանը բարձր է գնահատել աշխարհի բազմաթիվ երկրներում ՄԱԿ-ի ռեզիդենտ համակարգող հանդիսացող ՄԱԶԾ-ի դերը և նշել, որ այն Հայաստանում ներկայումս իրականացնում է երկու տասնյակից ավելի զարգացման ծրագրեր, որոնք համահունչ են երկրի առաջնայնություններին ու զարգացման կարիքներին։