Ուկրաինայի իշխանությունը համաձայնել է վերացնել հունվարի 16-ին ընդունված՝ հանրահավաքներն ու բողոքի ակցիաները ճնշող վիճահարույց օրենքները։
Երեկ ուշ երեկոյան Ուկրաինայի նախագահի ու ընդդիմության առաջնորդների բանակցությունների ընթացքում իշխանությունները համաձայնել են նաև համաներում կիրառել հրապարակներից ու փողոցներից կալանավայրեր տարված քաղաքացիների նկատմամբ։
Արդարադատության նախարար Օլենա Լուկաշը հեռուստաելույթի ընթացքում հայտնել է, որ ընդդիմության առաջնորդներից Արսենի Յացենյուկը պաշտոնապես մերժել է վարչապետի աթոռը զբաղեցնելու՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչի ավելի վաղ հնչեցրած առաջարկը։
Ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցությունը այսօր մեծ հանրահավաք է հրավիրել Անկախության հրապարակում։