ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության լիազորությունները հաստատվեցին

ԵԽԽՎ-ի նիստը, արխիվ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ այսօր Ստրասբուրգում մեկնարկած ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում հաստատվեցին հայաստանյան պատվիրակության լիազորությունները:

ԵԽԽՎ-ի որևէ պատգամավոր այդ հարցը չվիճարկեց:

Հիշեցնենք՝ չէր բացառվում այն հնարավորությունը, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին պատվիրակության կազմից հանելու պատճառով վիճարկվեին հայկական պատվիրակության լիազորությունները: Մասնավորապես, ընդդիմադիր պատգամավորին պատվիրակության կազմից հեռացնելու հարցով մտահոգված էր Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունը, որի անդամ է եղել նաև Փոստանջյանը:


Աստղիկ Բեդևյան