Բայդեն․ «ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Իրաքին»

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդեն, արխիվ

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Իրաքին «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ պայքարում:

Սպիտակ տան տարածած հաղորդագրության համաձայն, Բայդենն այդ մասին ասել է Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիին՝ հեռախոսազրույցի ժամանակ:

Կիրակի օրը ավտոմեքենայում տեղադրված ռումբի պայթյունի և փոխհրաձգության հետևանքով Իրաքում 13 մարդ է զոհվել: