Բողոքի ակցիաները տարածվել են Ուկրաինայի արևելքում և կենտրոնում

Ուկրաինացի ցուցարարների բարիկադները արդարադատության նախարարության գրավված շենքի դիմաց, Կիև, 27-ը հունվարի, 2014թ․

Ուկրաինայի իշխանությունների դեմ բողոքի ակցիաները տարածվել են երկրի՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչի հենարան համարվող արևելյան և կենտրոնական շրջաններում:

Կիրակի օրը ակցիաներ են իրականացվել Օդեսայում և Խարկովում:

Ցուցարարները գրավել են երկրի արևմուտքի ավելի քան 10 շրջանների տեղական ինքնակառավարման մարմինների շենքերը: Կիևում բողոքի ակցիաների մասնակիցները գրավել են արդարադատության նախարարության շենքը և դրա դիմաց բարիկադներ կանգնեցրել: