Ուկրաինայի ընդդիմությունը նախագահի հրաժարականն է պահանջում

Ուկրաինայի ընդդիմության լիդերներից Վիկտոր Կլիչկոն քիչ առաջ Մայդանում ասել է, որ «ընդդիմության պայքարը շարունակվում է, հիմնական պահանջը մնում է նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականը և նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումը»։

Ընդդիմադիր մեկ այլ լիդեր` Արսենի Յացենյուկը, ում Յանուկովիչը մի քանի ժամ առաջ առաջարկել է վարչապետի պաշտոնը, ասել է, որ «ընդդիմությունը պատրաստ էր ստանձնել պատասխանատվությունը, սակայն ժողովուրդը պետք է որոշի իշխանության հարցն Ուկրաինայում»։


Արմեն Քոլոյան