Ալիևը ԵԱՀԿ-ի նախագահողի հետ քննարկել է Ղարաբաղի հարցը

Դիդիե Բուրկհալտեր, արխիվ

Շվեյցարական Դավոս քաղաքում երեկ կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ և արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերի հետ:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև ներկայիս իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: