Շփման գծում ադրբեջանցի սպա է զոհվել

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորները դիրքերում, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հաղորդագրություն է տարածել շփման գծում ադրբեջանական բանակի 35-ամյա սպա, կապիտան Էլնուր Ջաֆարովի զոհվելու մասին:

Ադրբեջանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ Ջաֆարովը սպանվել է այսօր ժամը 13:45, Թերթերի շրջանի Չիլյաբյուրտ գյուղի մոտակա դիրքերից հայկական ուժերի կողմից հրադադարի խախտման հետևանքով, դիպուկահարի կրակոցից:

APA լրատվական գործակալությունը հայտնում է նաև, որ զոհված սպան Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով հետմահու պարգևատրվել է «Զինվորական ծառայությունում գերազանցության համար» երրորդ աստիճանի մեդալով: