Անցած տարի դատապարտվել է ոստիկանության 10 ծառայող

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ, Երևան, 22-ը հունվարի, 2014թ․

Անցած տարի Հայաստանի ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել է 62 քրեական գործ, դատապարտվել է 10 ծառայող:

Ոստիկանության կոլեգիայի երեկվա նիստի ժամանակ հրապարակված տվյալների համաձայն՝ 2013 թվականի ընթացքում ոստիկանությունում կատարվել է 1571 ծառայողական քննություն, կարգապահական տույժի է ենթարկվել 845 ծառայող:

Նիստի ժամանակ, որը վարել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության 2013-ի լավագույն ստորաբաժանումներ են ճանաչվել Մաշտոցի և Գավառի բաժինները: