Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարը կասկած չունի, որ «ոչ հեռավոր ապագայում Հայաստանը և Ուկրաինան միասին լինելու են Եվրոպայի մոտ, ինչու չէ՝ Եվրոպայի մեջ»:
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը նույն ձեռագիրն է տեսնում Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի և Հայաստանում 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների մեջ:
«Քոչարյանը մեկնեց Մոսկվա, կարճ հանդիպում ունեցավ Պուտինի հետ, վերադարձավ, հավաքեց իր մոտ իրավապահներին և, ըստ էության, դրանից հետո սկսվեց պատրաստվել «Մարտի 1»-ը: Նման զուգահեռներ ես տեսնում եմ այսօր նաև Ուկրաինայում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Շահնազարյանը:
Նրա խոսքերով՝ երկու դեպքում էլ կատարվել է հանցագործություն մարդկության դեմ, ու եթե միջազգային հանրությունը ժամանակին պատասխանատվության կանչեր Ռոբերտ Քոչարյանին, ապա այսօր Վիկտոր Յանուկովիչն ու իր թիմը «այսքան լկտի իրենց չէին պահի»:
«Նախորդ գիշեր հրազեն է օգտագործվել խաղաղ ցուցարարների դեմ, նաև մի շարք քայլեր, որը կատարել է Յանուկովիչի վարչակազմը խաղաղ ցուցարարների դեմ, մասնավորապես, երբ բացասական ջերմաստիճանի պայմաններում օգտագործել ջրանետ մեքենաներ, ցուցարարներին ջրել․․․ գիտեք, դրանք արդեն խոշտանգումներ են, այլ ոչ թե ցույցեր ցրել», - ասաց Դավիթ Շահնազարյանը:
Վերլուծաբանը ասում է՝ Ուկրաինան պայքարում է ոչ միայն իր, այլև Հայաստանի ու նույն վիճակում հայտնված պետությունների համար:
«Ես կասկած չունեմ, որ ապագայում՝ շատ մոտ ապագայում իհարկե, Ուկրաինան ամբողջովին դուրս կգա կայսերապետական Ռուսաստանի ազդեցության տակից, բայց մոտ ապագայում շատ վտանգավոր զարգացումներ այնտեղ կարող են լինել», - ընդգծեց Շահնազարյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք Հայաստանում նմանատիպ զարգացում, վերլուծաբանը պատասխանեց․ - «Հայաստանում նման զարգացումներ լինելու են՝ անկախ ամեն ինչից, որովհետև այսօր մենք ունենք մի քաղաքական համակարգ, մասնավորապես՝ խորհրդարանում ունենք իշխանություն, ունենք ընդդիմություն, որոնք ոչ մի բանով իրարից չեն տարբերվում՝ ունեն նույն նպատակները Հայաստանի պետության դեմ ուղղված, Հայաստանի շահերին դեմ ուղղված, գտնվում են նույն բարոյական հարթության մեջ, նույն քրեաօլիգարխիկ հիմքերի վրա»:
«Այո, ազդեցությունը կլինի, ես որևէ կասկած չունեմ, որ ոչ հեռավոր ապագայում Հայաստանը և Ուկրաինան միասին լինելու են Եվրոպայի մոտ, ինչու չէ՝ Եվրոպայի մեջ», - ամփոփեց Դավիթ Շահնազարյանը: