Սա Անկարայի յուրատեսակ պատասխանն է ոչ միայն դեկտեմբերի 17-ից սկիզբ առած կոռուպցիոն սկանդալին, այլև Բրյուսելից հնչող պահանջներին:
Թուրքիայի կառավարությունը շարունակում է արմատական կադրային փոխատեղումներ իրականացնել ոստիկանական համակարգում:
Չորեքշաբթի օրը հայտնի դարձավ, որ միայն մայրաքաղաք Անկարայում պաշտոնանկ է արվել կամ այլ՝ պակաս կարևոր պաշտոնների է տեղափոխվել ավելի քան 470 ոստիկանության սպա: Ընդդիմադիր հայացքներով հայտնի Թուրքիայի մեծությամբ երրորդ քաղաքում` Իզմիրում պաշտոնանկ է արվել միանգամից երկու փոխոստիկանապետ և ոստիկանության 10 կոմիսար:
Սա Թուրքիայի կառավարության յուրատեսակ պատասխանն էր ոչ միայն դեկտեմբերի 17-ից սկիզբ առած կոռուպցիոն սկանդալին, այլև Բրյուսելից հնչող պահանջներին` ապահովել իշխանության տարբեր թևերի անկախությունն ու հստակ տարանջատումը: Նման պահանջով երկու օր առաջ Եվրամիության ղեկավարները դիմեցին աշխատանքային այցով Բրյուսել ժամանած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին:
«Ես վերահաստատեցի մեր այն տեսակետը, որ ինչ խնդիրներ էլ առկա լինեն՝ միևնույն է, դրանց լուծումը հարկավոր է գտնել օրենքի գերակայության և իշխանությունների տարանջատման շրջանակներում: Ցանկացած մտահոգություն, որ վերաբերում է դատարանների անկախությանը, հետաքննությունների անաչառության ապահովմանը, պետք է լուծվի եվրոպական չափանիշներին համապատասխան», - հայտարարում էր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:
Եվրոպական խորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպոյի փոխանցմամբ էլ՝ Թուրքիայում ծագած կոռուպցիան սկանդալը Էրդողանի հետ Բրյուսելում կայացած բանակցությունների առանցքային թեմաներից մեկն էր․ - «Մենք քննարկեցինք դեկտեմբերի 17-ից հետո տեղի ունեցած զարգացումները: Զրույցի ընթացքում ես հատուկ ընդգծել եմ, որ Թուրքիան՝ որպես Եվրամիության թեկնածու երկիր, պարտավորվել է հարգել անդամակցության քաղաքական չափորոշիչները` այդ թվում իշխանությունների տարանջատման և օրենքի գերակայության նորմերը»:
Բրյուսելում հնչած քննդատությանը, սակայն, Էրդողանը պատասխանեց իրեն բնորոշ ոճով: «Իրավապահները պետք է մնան իրենց տրված մանդատի և առաքելության շրջանակներում` չգերազանցելով դրանք: Թուրքիայում մենք հենց դրան էլ փորձում ենք հասնել: Մնացած ամենը, ինչ դուք լսում եք, սուտ է և ապատեղեկատվություն», - պնդում էր թուրքական կառավարության ղեկավարը: