Հայազգի երիտասարդը Կիև էր ժամանել դեկտեմբերի սկզբին` անդամագրվելով Եվրոմայդանի անվտանգության ծառայությանը:
Եվրոմայդանի առաջին զոհերից մեկը հայազգի Սերգեյ Նիգոյանն է: 20-ամյա երիտասարդը՝ Դնեպրոպետրովսկի մարզից, սպանվել է այսօր վաղ առավոտյան Կիևի «Դինամո» մարզադաշտի մերձակայքում:
Ուկրաինական newsru.ua կայքը ոստիկաններին վկայակոչելով պնդում է, որ Նիգոյանը զոհվել է դիպուկահարի կրակոցից: «Ուկրաինսկայա պրավդա»-ի աղբյուրները պնդում են, որ Նիգոյանի վրա կրակել են Գրուշևսկու փողոցի վրա գտնվող շենքերից մեկի վեցերորդ հարկից: «Նա երկու հրազենային վնասվածք է ստացել` մեկը՝ պարանոցի, մյուսը` գլխի շրջանում», - տեղեկացնում է պարբերականը:
Նիգոյանը Կիև էր ժամանել դեկտեմբերի սկզբին` անդամագրվելով Եվրոմայդանի անվտանգության ծառայությանը: Դեկտեմբերի վերջին հայազգի երիտասարդը ուկրաինացի ակտիվիստների շրջանում հայտնի դարձավ այն բանից հետո, երբ YouTube-ում մի տեսագրություն տեղադրվեց, որտեղ Նիգոյանը` բարիկադների վրա ծածանվող հայկական եռագույնի հարևանությամբ, վարժ ուկրաիներենով արտասանում էր Տարաս Շևչենկոյի «Կովկաս» բանաստեղծությունը:
Հունվարի 3-ին արդեն Նիգոյանը դարձավ Մայդանի ակտիվիստներին նվիրված ֆեյսբուքյան հատուկ էջի հերոսը` պատմելով, թե ինչպես է դեկտեմբերի սկզբին Դնեպրոպետրովսկից ոչ հեռու գտնվող Բերեզնովատովկա գյուղից նախ մեկնել մարզկենտրոն և տեղական Եվրոմայդանը այդպես էլ չհայտնաբերելով՝ ուղևորվել Կիև:
Գլխավոր դատախազության տեղեկությունների համաձայն` դիպուկահարի կրակոցներից Նիգոյանից բացի զոհվել է ևս մեկ երիտասարդ, որի ինքնությունը դեռ չի բացահայտվել:
Գրուշևսկու փողոցում բախումները շարունակվում էին ամբողջ գիշեր, ապա մի պահ դադարեցին և վերսկսվեցին լուսադեմին:
Կեսօրին մոտ ոստիկանությունը կրկին անցավ հարձակման` հետ մղելով ցուցարարներին հապշտապ կառուցված բարիկադներից և քանդելով դրանք:
Գրուշևսկու փողոցն ամբողջությամբ մաքրվել է ցուցարարներից, ուկրաինական լրատվամիջոցների կանխատեսմամբ՝ ոստիկանության հաջորդ թիրախը լինելու է Անկախության հրապարակում գործող վրանային ավանը: