Կիևում բողոքի ցույց է անցկացվում է նոր օրենքների դեմ

Ուկրաինայի տասնյակ հազարավոր քաղաքացիներ այսօր Կիևում բողոքի ցույց են անցկացրել ցույցերը ցրելու մասին նոր օրենքների դեմ։

Ամերիկայի Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունը խստորեն դատապարտել են Գերագույն ռադայի ընդունած և նախագահ Վիկտոր Յանուկովիչի ստորագրությամբ ուժի մեջ մտած օրենքները։

Ուկրաինայի ընդդիմությունը հայտարարել է, որ Յանուկովիչը փորձում է դիկտատուրա հաստատել երկրում։

Նոր օրենքներով ցուցարարները չունեն դեմքը ծածկելու, վրաններ տեղադրելու, միջոցառման ընթացքում բարձրախոսներ օգտագործելու իրավունք։ Այդ օրենքների համաձայն, հասարակական կարգը զանգվածաբար խախտելու համար անձը կարող է դատապարտվել մինչև 15 տարվա ազատազրկման։