Ուկրաինայում ավելի քան երկու ամիս քաղաքական ճգնաժամը պետք է հանգուցալուծվի խաղաղ ճանապարհով: Պաշտոնական Վաշինգտոնի այս տեսակետը ամերիկյան Սենատում կայացած լսումների ժամանակ անցած գիշեր հնչեցրեց Միացյալ Նահանգների Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդը:
«Ինչպես և ուկրաինացիների ճնշող մեծամասնությունը՝ Միացյալ Նահանգներն ու Եվրամիության մեր գործընկերները ևս վստահ են, որ առկա փակուղուց ելքը պետք է ապահովվի քաղաքական, ժողովրդավարական և ինչն ամենակարևորն է՝ խաղաղ ճանապարհով»,- նշում է Նուլանդը` միաժամանակ պնդելով, որ Ուկրաինայում առկա ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման պատասխանատվության առյուծի բաժինը իշխանություններինն է:
«Ամեն դեպքում` բռնությունները և ճնշումները, որոնք կիրառվում են անվտանգության ուժերի և իշխանությունների հետ առնչվող ուժերի կողմից, ստիպեցին մեզ թե հրապարակայնորեն, և թե անձնական շփումների ընթացքում հստակորեն ասել` մենք կօգտագործենք մեր ձեռքի տակ եղած ներգործության միջոցների լայն շրջանակը, եթե ուկրաինացի իշխանավորները բռնություն կիրառեն կամ խրախուսեն դրա կիրառումն ընդդեմ սեփական քաղաքացիների»,- ասել է պետքարտուղարության պաշտոնյան։
Հնարավոր պատժամիջոցների մասին Նուլանդի այս ակնարկին Սենատում կայացած քննարկումների ժամանակ գումարվեց նաև Նյու Ջերսիից ընտրված սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի ուղղակի կոչը.- «Մենք պետք է լրջորեն քննարկենք թե պատժամիջոցների, և թե ուկրաինացի իշխանավորներին ամերիկյան վիզաների տրամադրման սահմանափակումներ մտցնելու հարցը, եթե խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունները չդադարեն»։
Նախագահի նախկին թեկնածու Ջոն Մակքեյնի խոսքով էլ` պաշտոնական Վաշինգտոնը պետք է ակտիվորեն աջակցի ուկրաինացիների` Եվրամիության հետ սերտ հարաբերություններ հաստատելու ձգտումներին:
«Դա մի երկիր է, որ ցանկանում է եվրոպական լինել, Ուկրաինան չի ցանկանում մաս կազմել Ռուսաստանին: Մոսկվան, սակայն, Ուկրաինայի դեմ ճնշումներ իրականացնելու համար օգտագործում է նախ և առաջ էներգետիկ լծակները»,- նշում էր Մակքեյնը:
Սենատում կայացած այս լսումներին մասնակցում էին նաև պաշտոնաթող մի շարք ամերիկացի գործիչներ, որոնց թվում էր նաև նախկին նախագահ Քարտերի ազգային անվտանգության գծով խորհրդական Զբիգնև Բժեզինսկին: Նրա համոզմամբ` Ուկրաինայի եվրոպական ձգտումներին ընդդիմանալով` Մոսկվան հակադրվում է իր իսկ երկարաժամկետ շահերին:
«Ժողովրդավարական, ինքնիշխան և եվրոպական ուղով ընթացող Ուկրաինան այն է, ինչին այդ երկրի ժողովուրդն իրոք արժանի է: Նման Ուկրաինայի գոյությունը կխրախուսի Ռուսաստանին դառնալ Արևմուտքի կարևոր գործընկերը: Ուկրաինայի եվրոպական ձգտումներին ցուցաբերվող աջակցությունը ոչ թե պատերազմ է ընդդեմ Ռուսաստանի, այլ հակառակը` բխում է հենց ռուսական պետության երկարաժամկետ շահերից»,- նշում էր Բժեզինսկին:
Ի դեպ, Սենատում լսումների մեկնարկից մի քանի ժամ առաջ Բրյուսելում հրապարակվեց Եվրամիության և Ուկրաինայի միջև ասոցացման այդպես էլ չստորագրված համաձայնագրի տեքստը:
«Այս քայլի նպատակը Եվրամիության առաջարկների շահավետությունը ի ցույց դնելն է և տարածված առասպելները հերքելը»,- հայտարարել է Եվրամիության ընդարձակման գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: